ՀՊՃՀ-ում կգործի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա21 դեկտեմբերի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մայքրոսոֆթ ընկերության և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև կնքվեց համատեղ կրթական ծրագրերի իրականացման հուշագիր։ Այս հուշագրով ՀՊՃՀ-ն և Մայքրոսոֆթը կսկսեն երկարաժամկետ համագործակցություն, որի շրջանակներում ՀՊՃՀ-ում կհիմնվի Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիա։ Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ հուշագիրը կնքվում է գլոբալ Մայքրոսոֆթի հետ և ոչ թե հայաստանյան ներկայացուցչության։ Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիան հանդիսանալու է վերապատրաստման և միջազգային հավաստագրման կենտրոն։ «Պոլիտեխնիկի ուսանողները կկարողանան ոչ միայն վերապատրաստվել, այլև հանձնել քննություն և ստանալ սերտիֆիկատ։ Մենք կտրամադրենք համալսարանին մեր ծրագրային ապահովումը մեծ զեղչերով՝ 80-ից 90%: Բացի դրանից մենք ՀՊՃՀ-ին տրամադրում ենք 10 000-ից ավելի անվճար live@edu էլեկտրոնային փոստերի համակարգը և մի շարք այլ կրթական գործիքներ»,-նշեց Գրիգոր Բարսեղյանը։ Ըստ նրա, ուսանողները հնարավորություն կստանան ունենալ միաժամանակ մեկ կամ ավելի Մայքրոսոֆթի հավաստագրեր, որը աշխատանքի ընդունվելու համար մեծ առավելություն է։ «Հայաստանի ՏՏ ոլորտը պրոֆեսիոնալների մեծ կարիք ունի։ Եթե երիտասարդը, որը դիմում է աշխատանքի, ունենում է Մայքրոսոֆթի սերտիֆիկատ, ապա առանց հարցազրույցի ընդունվում է աշխատանքի»,-ավելացրեց նա։ Մայքրոսոֆթի ՏՏ ակադեմիայում հնարավոր է լինելու վերապատրաստվել տարբեր մասնագիտացումներում՝ սկսած ՏՏ անվտանգությունից մինչև ծրագրային ապահովում։ ՏՏ ակադեմիայում հավաստագրման թրեյնինգների կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՃՀ ուսանողները, այլև բոլոր ցանկացողները։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |