Մարդահամարի վարչությունում բացվել է նոր համակարգչային սրահ![]() 21 դեկտեմբերի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի վարչության շենքում բացվել է համակարգչային նոր սրահ։ Սրահի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ 2011թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան» Հնդկաստանի կառավարությունը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել համակարգչային սրահին՝ տրամադրելով 53,9 մլն դրամի համակարգչային սարքավորումներ։ Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը` նշելով, որ տրամադրված օժանդակությունն էական աջակցություն է մարդահամարի տվյալների մշակման փուլի համար: Նա վստահություն է հայտնել, որ ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած սրահը թույլ կտա գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |