Թուրքիայում շարունակում են պլանաչափորեն ոչնչացնել քրդերին21 դեկտեմբերի 2011 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Թուրքիայի անվտանգության ուժերի քառօրյա հատուկ օպերացիան Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ Դիարբեքիր գավառի Գերեսե լեռան վրա: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, օպերացիայի ժամանակ 21 մարտիկ է ոչնչացվել: Լեռներում պայթեցվել են մարտիկների քարանձավները և բռնագրավվել է տարատեսակ զինամթերք և պայթուցիկ նյութեր: Թուրքիայի հակամարտությունը PKK-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք: PKK-ն Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: PKK մարտիկներն ավելի վաղ թուրքական իշխանություններին սպառնացել էին ակտիվացնել զինված ապստամբությունը, եթե բազմամյա քրդական հիմնախնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չձեռնարկվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |