Ռուսաստանի ԱԳՆ. Իրանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում![]() 22 դեկտեմբերի 2011 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Իրանի դեմ պատժամիջոցները փակուղի են տանում: Թեհրանը երբեք զիջումների չի գնա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը: Ռուսաստանն ու ԱՄՆն, ասել է նա, «աճող մտահոգություն են զգում Իրանի միջուկային ծրագրի հանդեպ վստահության բացակայության պատճառով, վստահություն չկա, որ թաքուն ինչ-որ բան չի արվում և արծարծված հարցերը լուծում չեն ստանում»,-հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մոսկվան կոչ է անում Իրանին ու ՄԱԳԱՏԷ-ին «համատեղ ջանքերով անել ավելին, ձերբազատվելու համար այդ հարցերից երկխոսության միջոցով»: «Վաշինգտոնը գտնում է, որ Իրանի միջուկային ծրագրի հանդեպ վստահության վերականգնումը հնարավոր է միայն Իրանի հանդեպ ճնշման ուժգնացման միջոցով, ստիպելու համար նրան զիջումների գնալ»,-ասել է Ռյաբկովը: «Ճնշման ներքո Թեհրանը երբեք ոչ մի զիջման չի գնա: Պատժամիջոցները սպառնում են ապակայունացնել իրավիճակը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում, հարկավոր է առավելագույն ջանքերը գործադրել պայմանավորվելու համար»: Հենց այդ պատճառով է Ռուսաստանը «առարկում պատժամիջոցների դեմ, պնդելով, որ բանակցությունները շարունակվեն,-ասել է Ռյաբկովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |