Հայաստանի վարչապետը շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի վարչապետը շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին` ՀՀ կառավարության նիստի բացումից առաջ, շնորհավորել է էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ: «Կառավարության անունից ուզում եմ շնորհավորել էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ, նրանց մաղթել արգասաբեր աշխատանք, ջերմություն ընտանիքներում, ինչպես նրանք են ապահովում Հայաստանի բոլոր ընտանիքների ջերմությունը»,- ասել է նա: Այս կապակցությամբ վարչապետն ասել է, որ այս տարի էներգետիկայի ոլորտում ցուցանիշները բավական բարձր են, քանի որ արդյունավետության մակարդակի բարձրացում է գրանցվել: «Արդյունքում մեզ հաջողվել է այդ ոլորտում սակագները անփոփոխ պահել, և ես գտնում եմ, որ էներգետիկները կարող են հպարտանալ 2011 թվականի արդյունքներով»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---