Ռոբերտ Ավետիսյան. Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը22 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի լուսանկարչի գլխավոր ուղերձն է ցույց տալ արցախցիների ապրելու կամքը, անկախ ադրբեջանական սպառնալիքից: Այդ մասին The New York Times-ում գրել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը` մեկնաբանելով հայտնի բրիտանացի լուսանկարիչ Անաստասիա Թեյլոր Լինդի ֆոտոշարքը: «Հայտնի լուսանկարչի ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ ջանքեր են գործադրվում Ղարաբաղում կյանքը բարելավելու համար»,-գտնում է ԱՄՆում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը: Դեկտեմբերի 11-ին Լինդը հանրության լայն շրջանակներին ներկայացրեց «Ազգային արգանդ» անվանումը կրող նախագիծը՝ նվիրված ծնելիության խթանմանն ուղղված Արցախում իրագործվող ծրագրին: «Ամուսնական զույգը 780 դոլար է ստանում առաջնեկի ծնվելուց, գումարն աճում է, իսկ հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները կառավարությունից տուն են ստանում: Նախագիծը կոչված է խթանելու ազգաբնակչության աճը, որը նվազել է արցախյան պատերազմի տարիներին»,-գրում է ծրագրի մասին The New York Times-ը: Իր աշխատանքներում Լինդը ներկայացրել է 20-ամյա կանանց, նրանց երեխաների և ընտանիքի կյանքը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |