Էրիկ Ռաուլ. Ֆրանսիայի իշխող կուսակցության մեծամասնությունը կողմ կքվեարկի ժխտումը քրեականացնող օրինագծին22 դեկտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ մինչև այս օրը, ճանապարհը շատ երկար էր»,-Ֆրանսիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ, պատգամավոր Էրիկ Ռաուլը: Նրա խոսքով, ընդունելով այս օրինագիծը, Ֆրանսիան չի քննադատում որևէ պետության, այլ իր երկրում արգելում է ժխտողական քաղաքականությունը և պահանջում հարգել Ցեղասպանության զոհերի հետնորդների ցավը: Ընդ որում, նա աբսուրդային է համարել այն, որ այսօր ևս կան մարդիկ, ովքեր հերքում են ցեղասպանությունը: «Դա ինձ զարմացնում և ցավ է պատճառում»,-ասել է նա: Նրա խոսքով, Ցեղասպանության բարոյական ճանաչմանը պետք է միացվի նաև քրեականը: «Իշխող կուսակցության մեծամասնությունը կողմ կքվերակի հայկական օրինագծին»,-ասել է նա: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Փարիզի դեմ պատժամիջոցներ ընդունել: Թուրքիան նաև սպառնացել է, որ Փարիզից ետ կկանչի իր դեսպանին, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հաստատի օրինագիծը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մարզպետ․ Ներքին Հանդից ռուս սահմանապահները դուրս են եկել «Հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,- ասել է նա Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա ԱՆ․ Աղետի գոտում խմելու ջրի մեջ ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել Հեղեղումից մինչ օրս խմելու ջրից 280 նմուշառում է կատարել |