Պատրիկ Դևեջյան. 1919թ. Թուրքիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը22 դեկտեմբերի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ժխտելով կատարվածը՝ Թուրքիան մերժում է սեփական պատմությունը. թուրքերը պետք է հասկանան, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անդառնալի է, դա կատարված փաստ է: Այդ մասին հայտարարել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի քննարկման ժամանկ: «Ես տեսնում եմ, որ աջերն ու ձախերը մտադիր են քվեարկել ազնվության և արդարության օգտին»,-հայտարարել է նա: Դևեջյանը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չի դրվում, «անհրաժեշտ է ուղղակի քաղաքական քայլ անել»: Ընդ որում, նա հիշեցրել է, որ 1919թ. Թուրքիան արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քվեարկության կդրվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |