«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձ կստանան առաջիկա օրերին22 դեկտեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մոտակա օրերսշին աշխատավարձ կստանան ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:«Չեմ կարող ասել` քանի ամսվա համար կվճարվեն, բայց մեկի համար հաստատ է»,-ասել է նա: Անդրադառնալով կաուչուկային հսկայի արդիականացման հարցերին, նախարարը նշել է, որ կա համաշխարհային շուկայում «Նաիրիտի» մրցունակության համալիր ծրագրի մշակման անհրաժեշտություն, որպեսզի գնահատվի անհրաժեշտ ներդրումների արդյունավետությունը: Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծման համար տարվում են բանակցություններ գերմանական CSG և ռուսական «ԻՆՏԵՐՈՅ» ընկերությունների հետ, որոնք քիմիական արտադրությունում ունեն բավականին մեծ փորձ և ֆինանսական հնարավորություններ: «Նաիրիտի» արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար կպահանջվի 400-500 մլն դոլար: Հայաստանը 2011թ հոկտեմբերի 12-ին հայտ է ներկայացրել ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդի վարկի ստացման համար: «Գազետա.ռու» տրված հարցազրույցում ԵԶԲ կառավարման նախագահ, ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդի կառավարիչ Իգոր Ֆինոգենովը հաղորդում է, որ Եվրասիական զարգացման բանկի մասնագետները գնահատում են Հայաստանի ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդ ներկայացված հայտի բաղկացուցիչները` երկրում քիմիական ճյուղի վերականգնման համար, որը ներառում է Երևանի «Նաիրիտ» արհեստական կաուչուկի գործարանի վերակառուցումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |