Լագարը` Էրդողանին. Ֆրանսիական օրենքներն ընդունվում են Ֆրանսիայում և չեն կարող թելադրվել Թուրքիայի կողմից![]() PanARMENIAN.Net - «Ես չեմ ցանկանում անդրադառնալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին, սակայն կարող եմ մի բան ասել, որ Անկարան չի կարող մեզ թելադրել, թե ինչ անել»,-Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումների ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ժան Քրիստոֆ Լագարը: Նրա խոսքով, օրինագծի ընդունումը ֆրանսիանցիների որոշումն է: Ընդ որում, նա նկատել է, որ Ֆրանսիան երիտասարդ թուրքերին չի մեղադրում ցեղասպանության մեջ, սակայն «ֆրանսիական կառավարության նկատմամբ ժխտողականության, ճնշման և սպառնալիքների քաղաքականությունը մեզ համար անընդունելի է»: «Ուզում եմ հիշեցնել Էրդողանին, որ ֆրանսիական օրենքներն ընդունվում են Ֆրանսիայում և չեն կարող թելադրվել Թուրքիայի կողմից»,-ընդգծել է նա: Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ: Համաձայն օրինագծի Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում նախատեսվում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7 օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգակին ժողովի Իրավական հարցերով կոմիտեի կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |