Բրունո լե Ռու. Մենք որևէ կրակ չենք բորբոքում, մենք փորձում ենք հանդարտեցնել հիշողության կրակը22 դեկտեմբերի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Մենք չպետք է թույլ տանք, որ Ցեղասպանության ոճրագործությունը հարատև լինի, քանի որ ֆիզիկական ոչնչացմանը հաջորդում է հիշողության ոչնչացումը»,-հայտարարել է պատգամավոր Բրունո լե Ռուն Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ: Նա հավելել է, որ օրինագիծը անմիջական կապ ունի 2001թ. օրենքի հետ, երբ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «2001թ. մենք որոշում կայացրեցինք, կարծում եմ, այսօր անհրաժեշտ է այն ճշգրտել և նշել, որ մեր ազգային սահմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ այն խախտվի կամ ոտնահարվի»,-ասել է Բրունո լե Ռուն: Ինչ վերաբերում է որոշ պատգամավորների մտավախություններին, թե նոր օրինագիծը կարող բորբոքել առճակատման կրակը, Լե Ռուն ասել է. «Մենք որևէ կրակ չենք բորբոքում, մենք փորձում ենք հանդարտեցնել հիշողության կրակ, ինչն անհրաժեշտ է վաղվա օրը ավելի խաղաղ պայմաններում կառուցելու համար»: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քննարկվում է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |