Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև մոտ 3000 թուրք է հավաքվել

Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև մոտ 3000 թուրք է հավաքվել

PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև մոտ 3000 թուրք է հավաքվել, որոնք բողոքում են Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ:

Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկում խոսքի ազատության ապահովման անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քննարկվում է Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---