Քեն Խաչիկյան. Հավանաբար, մի քանի շաբաթից Ֆրանսիայի Սենատը ևս կընդունի Ցեղասպանության մասին օրինագիծը22 դեկտեմբերի 2011 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, մնում է, որ այն հավանության արժանանա նաև Սենատում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քենեթ Խաչիկյանը: Ըստ Խաչիկյանի, Սենատում օրենքի ընդունման համար մի քանի շաբաթ կպահանջվի: Սակայն, Խաչիկյանը լավատեսորեն է տրամադրված, անկախ նրանից, որ «Թուրքիան, հավանաբար, կշարունակի սպառնալ Ֆրանսիային»: Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: դեռ հայտնի չէ կողմ և դեմ քվեարկածների հարաբերակցությունը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Փարիզի դեմ: Թուրքիան սպառնացել է նաև դեսպանին ետ կանչել Փարիզից, եթե Ֆրանսիան ընդունեի օրենքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |