Արցախի պաշտպանության նախարարը լրագրողներին ներկայացրել է 2011թ արդյունքները22 դեկտեմբերի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպեց Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, արդեն ավանդական դարձած հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրեց 2011թ. բանակային տարում հանրապետության զինված ուժերում իրականացված գործընթացները, խոսեց այն ձեռքբերումների և թերացումների շուրջ, որոնք արձանագրվել են անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության ոլորտում, անդրադարձավ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Ներածական խոսքից հետո պաշտպանության նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, բանակի մարտական և զորահավաքային պատրաստության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին և հարակից այլ թեմաների: Լրագրողների հետ ունեցած հանդիպումը եզրափակվեց նախարարի կողմից կազմակերպված նախատոնական հանդիսավոր ընդունելությամբ: Մ. Հակոբյանը ներկաներին շնորհավորելով գալիք ամանորի առիթով, նրանց մաղթեց անձնական ու աշխատանքային հաջողություններ և համոզմունք հայտնեց, որ բանակի և լրագրողների միջև այսուհետ ևս փոխհարաբերությունները կլինեն անկեղծ ու կառուցողական: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |