Կինոպրոդյուսերները պահանջում են Vkontakte-ին ջնջել «պիրատային» բովանդակությունը

Կինոպրոդյուսերները պահանջում են Vkontakte-ին ջնջել «պիրատային» բովանդակությունը

PanARMENIAN.Net - Հեռուստա- և կինոպրոդյուսերների ասոցիացիան նամակ է ուղարկել է ռուսական Vkontakte սոցիալական ցանցի ադմինիստրացիային, որով պահանջում է ցանցից ջնջել ավելի քան 500 ֆիլմ։ Այս մասին գրում է Ria.ru-ն։

Vkontakte-ի մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինի խոսքով, ցանցի ադմինիստրացիան ուղարկել է իր պատասխանը ասոցիացիային։ Մասնավորապես, առաջարկվել է ինքնուրույն զբաղվել պիրատային բովանդակության վերացմամբ։

«Մենք նաև առաջարկել ենք ասոցիացիային ուղարկել մեզ այն տեսանյութերի հղումները, որոնք խախտում են հեղինակային իրավունքը, որպեսզի մենք կարողանանք ջնջել պիրատային բովանդակությունը»,-նշել է Վլադիսլավ Ցիպլուխինը։

Vkontakte այս նամակին պատասխան դեռևս չի ստացել։ Առաջին անգամ չէ, որ սոցիալական ցանցը բախվում է նման խնդիրների հետ։ Vkontakte-ն ռուսական համացանցում համարվում է ամենաառաջատար սոցիալական ցանցը՝ 30 միլիոն օգտագործողով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---