2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում կարող է ներառվել լեռնագնացությունը22 դեկտեմբերի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում կարող է ներառվել լեռնագնացությունը: Այս մասին որոշումը կկայացվի Միջազգային Օլիմպիական կոմիտեի 2013թ. նիստում: Արդեն հիմա լեռնագնացությունը բեյսբոլի, կարատեի, ուշուի, վեյկբորդինգի, սոֆթբոլի, սկվոշի և անվասպորտի հետ մեկտեղ ներառվել է ՄՕԿ-ի ընդլայնված ցուցակում: Հենց այս սպորտաձևերից էլ ընտրվելու է այն մեկը, որտեղ մարզիկները կխաղարկեն օլիմպիական մեդալներ: «Օլիմպիական ընտանիք մտնելու ամենամեծ հնարավորություններն ունի հենց լեռնագնացությունը: Նախ, ներկայացված 8 սպորտաձևերից, ինչպիսիք են բեյսբոլը և սոֆթբոլը, տարբեր տարիներին արդեն ներառված եղել են Օլիմպիական ծրագրում, սակայն ցածր հայտնիության պատճառով դուրս են մնացել ցանկից: Երկրորդ, լեռնագնացությունը ներկայացված սպորտաձևերից աշխարհում ամենահայտնին է»,-Ռուսաստանի ժայռագնացության Ֆեդերացիայի նախագահ Դմիտրի Բիչկովի խոսքը փոխանցում է sovsport.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |