Տեղի է ունեցել «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը22 դեկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հայագետ, ֆիզիկոս Համլետ Մարտիրոսյանի «Հայոց հնագույն պատմության էջեր» գրքի շնորհանդեսը։ Այն հայագիտական աշխատություն է։ Հեղինակն ավելի քան 20 տարի զբաղվում է հայագիտությամբ, առաջին հայագիտական հոդվածը տպագրել է 1987 թվակականին։ «1996թ. երկար պրպտումներից հետո 400-էջանոց մի գիրք գրեցի, և տեսա, որ ինձ այն չի բավարարում, որովհետև հասկացա, որ գնացել եմ այն ճանապարհով, որով գնում են բոլորը։ Այդ 400 էջի մեջ ես չտեսա այն խոսքը, որ միայն իմն էր, և սկսեցի փնտրել, թե ինչ ուղղությամբ է պետք ընթանալ։ Երկար պրպտումներից հետո ես հանգեցի եզրակացության, որ այդ նյութը հայկական ժայռապատկերներն են, որոնք որպես հնագիտական նյութ ամենահինն են ու ամենաամբողջականը։ Ժայռապատկերներից կարելի է նոր հավելյալ ինֆորմացիա քաղել հայ ժողովրդի պատմության, ծագումնաբանության և մյուս հարակից հարցերի վերաբերյալ։ Մի քանի տարիների ընթացքում այդ հետազոտությունների արդյունքներն ամփոփեցի երեք գրքերում» ,- ասել է Համլետ Մարտիրոսյանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |