«Ժառանգությունը» սատարում է Քաջարանի գյուղացիների պայքարին ընդդեմ գյուղի հողերի օտարման22 դեկտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ սատարում է սահմանամերձ Քաջարան գյուղի և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 5 գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի բնակիչների պայքարին` ընդդեմ իրենց հողերի (500 հեկտարից ավելի) նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման, որի համաձայն դրանք ձեռք է բերելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ): «Ներկայիս կառավարության քաղաքականությունը հանքարդյունաբերական ոլորտում ուղղակի խոչընդոտում է Հայաստանի գյուղատնտեսության, զբոսաշրջության և առողջապահության զարգացման ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության մեջ աշխատող քաղաքացիներին արժանապատիվ աշխատավարձով ապահովմանը և հանքարդյունաբերությունից առավել տուժող շրջակա բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը, դրանց բնակիչների առողջական և կենցաղային խնդիրների կանխարգելմանն ու լուծմանը»,- գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ և անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների հանդեպ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու փորձերը` նրանց սեփականության իրավունքներից հրաժարվելու ուղղությամբ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |