Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» գազի գնի բարձրացման վերաբերյալ22 դեկտեմբերի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պաշտոնական տեղեկություն չի ստացել «Գազպրոմից» 2012թ. ապրիլին գազի գնի բարձրացման վերաբերյալ, դեկտեմբերի 22-ին Երևանում կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Պաշտոնական տեղեկություններ մենք չունենք, երբ ունենանք, կհայտնենք»,-ասել է նա: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին գալիք տարում, ապա, ըստ նախարարի, Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա իրավիճակում և գազի ներկայիս սակագների պահպանման դեպքում էլեկտրաէներգիայի գինը 2012թ. չի աճի: Անդրադառնալով էներգակիրների համաշխարհային գների աճի միտումներին՝ նախարարն ասել է, որ այդ կանխատեսումները շատ հակասական են, ուստի գների կանխատեսումներ դեռ չկան, իսկ թե ինչ տեղի կունենա փաստացի, կյանքը ցույց կտա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |