ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել այսօր հեռախոսով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Ա.Բաղդասարյանը հույս է հայտնել, որ հարեւան երկրում հնարավորինս արագ կվերականգնվի կայունությունն ու կարգուկանոնը, ինչպես նաեւ կարեւորել է սահմանադրական կարգի պահպանումը, լեգիտիմ նախագահական ու օրենսդիր իշխանության ձեւավորումը Վրաստանում: Ն.Բուրջանաձեն իր հերթին նշել է, որ իրավիճակը Վրաստանում վերահսկելի է եւ որ հունվարի սկզբին այնտեղ տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ: Ընդսմին Բուրջանաձեն կարեւորել է Հայաստանի հետ Վրաստանի բարեկամական հարաբերությունների շարունակումը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---