Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմենուհի Թութունջյանը

PanARMENIAN.Net - Ս. թ. դեկտեմբերի 22-ին` 90 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արմենուհի Միհրանի Թութունջյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Վաստակաշատ արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է. Արմենուհի Միհրանի Թութունջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 18:00-ին Երևանի Ամիրյան 15, բն. 76 հասցեում: Հուղարկավորությունը` դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00` նույն վայրից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---