Դավութօղլու. Բանաձևը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա22 դեկտեմբերի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպպեն այսօր երկրի Ազգային Ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի կապակցությամբ զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուին: Ինչպես հաղորդում է vesti.az-ը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Դավութօղլուն ասել է, որ չի կարելի չարձագանքել այն հանգամանքին, երբ հանուն փոքր քաղաքական հաշվարկների զոհաբերվում է մեծ բարեկամությունը: Չեխիայի Հանրապետության դեսպանատանը Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Գավելի մահվան կապակցությամվ թաղման արարողությունից հետո, պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, Դավութօղլուն ասել է, որ հեռախոսազրույցում ինքը Ժյուպպեին հաղորդել է, որ բանաձևը շատ լուրջ հետևանքների պատճառ կդառնա: «Եվ Թուրքիան չի պատրաստվում լռել»,- ասել է Դավութօղլուն: Թուրքիան արդեն հետ է կանչել իր դեսպանին Փարիզից խորհրդատվությունների համար, ինչպես նաև պատժամիջոցներ ներմուծել Ֆրանսիայի հանդեպ` սառեցնելով հարաբերությունները մի շարք ոլորտներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |