Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ Ֆրանսիան պետք է դուրս բերվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմից22 դեկտեմբերի 2011 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Իլյաս Իսմայիլովը գտնում է, որ Ֆրանսիան Ազգային Ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո չի կարող օբյեկտիվ միջնորդ համարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ֆրանսիան պետք է դուրս բերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որովհետև այդ օրենքի ընդունմամբ նա ապացուցեց, որ հանդես է գալիս Հայաստանի կողմից: Ադրբեջանը պետք է Թուրքիայի կողքին լինի»,- Իսմայիլովի խոսքն է հաղորդում day.az-ը: Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով Ֆրանսիան պետք է պատասխան տա միայն այն պատմական իրադարձությունների համար, որոնք կատարվել են իր տարածքում: Սակայն Ֆրանսիան գերադասեց պատասխանատվության ենթարկել բոլորովին այլ տարածաշրջանում հարյուրամյա հնության իրադարձությունների ժխտման համար: Ֆրանսիայի Ազգային Ժողովը քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի օգտին: Առայժմ չի հաղորդվում, թե քանի պատգամավոր է քվեարկել «կողմ», քանիսը` «դեմ»: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ներմուծել Փարիզի հանդեպ: Թուրքիան նաև սպառնում էր հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել էր պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել էր նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»: ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա: Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |