Հայաստանի կանանց հավաքականը շախմատի աշխարհի առաջնությունում հաղթանակ է տարել Թուրքիայի նկատմամբ![]() PanARMENIAN.Net - Թուրքական Մարդին քաղաքում անցնող շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ընտրանու նկատմամբ: Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը սև քարերով հաղթել է Բեթուլ Յիլդիզին, Լիլիթ Գալոյանը հաղթել է Կարդելեն Չեմխանին, իսկ Մարիա Կուրսովան վերջին տախտակի վրա ավելի ուժեղ է գտնվել Փաթել Յեսիմից: Միակ ոչ ոքի պարտիան գրանցվել է Լիլիթ Մկրտչյան-Կուբրա Օսթուրք հանդիպման արդյունքում: Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ գրանցել է իր հաշվին 9,5 միավոր: Մրցաշարը ավարտվելու է դեկտեմբերի 27-ին: Դեկտեմբերի 23-ին ազատ օր է, իսկ 6-րդ տուրում հայ շախմատիստները կհանդիպեն ՀԱՀ ընտրանու հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |