ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹՈՂԱՐԿԵԼ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՊԱՏԿԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլդար Իբրահիմովը առաջարկել է տպագրել ադրբեջանական ազգային արժույթի նոր տարբերակ, որի վրա պատկերված կլինի «ադրբեջանական պետության հավիտենական առաջնորդ Հեյդար Ալիեւը»: Այս առաջարկը հնչել է` 2005 թվականին ադրբեջանական մանաթի դեվալվացիա անցկացնելու մասին հարցը երկրի խորհրդարանում քննարկելու ընթացքում: Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը այդ առնչությամբ հայտարարել է, որ նման անհրաժեշտություն կա եւ որ ինքը մտադիր է այդ հարցով դիմել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---