Եվրոպայի հայերի համագումար. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումն արդարության հաղթանակն է

Եվրոպայի հայերի համագումար. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումն արդարության հաղթանակն է

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայերի համագումարը ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: ԵՀՀ-ն նաև երախտագիտություն է հայտնել օրինագծի նախաձեռնողներին և հեղինակներին կատարած աշխատանքի համար:

«Սա վճռական քայլ էր ֆրանսիական իշխանությունների կողմից: Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը արդարության հաղթանակն է»,-ասվում է ԵՀՀ հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բոյերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---