Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը գերագնահատում է Ռուսաստանի արժեքն իր համար

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը գերագնահատում է Ռուսաստանի արժեքն իր համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից միակն է, որը կարող է փոխել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումը, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջատարի դեր է ստանձնում բանակցային գործընթացում: «Ռուսաստանը շատ ուժեղ է Հայաստանում, Հայաստանը շատ քիչ լծակներ ունի Ռուսաստանի վրա ազդելու համար, եթե նրա դիրքորոշումը փոխվի և այլևս հայամետ չլինի»,-մտավախություն է հայտնել փորձագետը:

Կիրակոսյանը նաև քննադատել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերություններում: «Հայաստանը թերագնահատում է իր արժեքը Ռուսաստանի համար և գերագնահատում է Ռուսաստանի արժեքն իր համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---