Հայաստանից ամեն օր արտահանվում է մոտավորապես 4-5 հազար տոննա բանջարեղեն և միրգ

Հայաստանից ամեն օր արտահանվում է մոտավորապես 4-5 հազար տոննա բանջարեղեն և միրգ

PanARMENIAN.Net - Հայասատանում շարունակվում է մրգի և բանջարեղենի արտահանումը: Ինչպես հաղորդել է Հայսաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում, համրապետությունից ամեն օր արտահանվում է 4-5 հազար տոննա միրգ և բանջարեղեն, մեծամասամբ Ռուսաստան: «Այժմ խաղող է արտահանվում: Օրական արտահանվում է մոտավորապես 120-140 տոննա խաղող, իսկ 2012թ հունվարից արտահանվելու է կարտոֆիլ և կաղամբ»,-հավելել է նա:

Այս առնչությամբ նախարարը հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում այս տարի բացվել է սառնարանային համալիրի, որի միջոցով հաշվետու շրջանում արտահանվել է մոտավորապես 200 տոննա գյուղմթերք, ծրագրվում է, որ հաջորդ տարի այդ ծավալները կավելանան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---