Սերգո Կարապետյանը խոստացել է քայլեր ձեռնարկել Հայաստանում գյուղապահովագրման համար![]() 23 դեկտեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարը դիմել է միջազգային կառույցներին` երկրում գյուղապահովագրման ներդրման մշակման համար: Այս մասին դեկտեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայսատանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր պետք է նախաձեռնել այս ծրագրի իրականացման համար: Դրանք կձեռնարկվեն արդեն հաջորդ տարի»,-մանրամասնել է նա: Այս համատեքստում նախարարը հավելել է, որ դա շատ երկար և ծախստար գործընթաց է և «այսօր մենք նման հնարավորություններ չունենք»: Գյուղապահովագրության (բերքի,գյուղատնտեսական կուլտուրաների, բազմամյա մշակաբույսերի ապահովագրություն) համակարգի ներդրումը թույլ կտա նվազեցնել գյուղացու կորուստները և փոխհատուցել եկամուտների կորուստը` կապված անբարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆորս-մաժորային իրավիճակների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |