Էդուարդ Շարմազանովը մասնակցել է Վացլավ Հավելի հուղարկավորությանը23 դեկտեմբերի 2011 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Պրահայում մասնակցել է Չեխիայի Հանրապետության նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը Նշենք, որ հուղարկավորության արարողությանը չեն մասնակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հավելը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 5-ին Պրահայում: Նա իր ճանապարհը սկսել է 1955 թվականին` որպես դրամատուրգ: Նրան ճանաչում բերեց այն փաստը, որ 1960-ականներին Չեխոսլովակիայի իշխանություններն արգելեցին նրա գրվածքներից մի քանիսը: 1989-ին Հավելը ղեկավարել է «Քաղաքացիական ֆորում» կազմակերպությունը: Նույն թվականի դեկտեմբերին Հավելն ընտրվել է երկրի նախագահ, իսկ 1993-ին` Չեխիայի առաջին նախագահ: Նա պաշտոնավարել է մինչեւ 2003-ը: Վացլավ Հավելը վախճանվել է 2011թ. դեկտեմբերի 18-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո 75 տարեկան հասակում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |