Լևոն Բարսեղյան. «Հ1»-ը սկսել է ավելի քիչ խախտել «Գովազդի մասին» օրենքը23 դեկտեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 2011 թվականի հունվարի 1-ից իրականացնում է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հ1» հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումների գովազդային ծավալների և տեղաբախշման գործող օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրություն՝ մոնիտորինգ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկայացրեց հուլիս և հոկտեմբեր ամիսների իրենց դիտարկումների արդյունքները։ Նրա առաջին դիտարկումը վերաբերում էր հեռարձակման ժամանակին. Շիրակի մարզում, որտեղ որ իրականացվում են դիտարկումները, հեռարձակումը ոչ թե շուրջօրյա է, այլ 17-21 ժամ, և տարվա մեջ ընդամենը մի քանի հատուկ օրերին է եղել շուրջորյա. «Սա առաջին հերթին սահմանադրության խախտում է, քանի որ ենթադրվում էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են, սակայն Երևանում և Արարատյան դաշտավայրում հեռարձակումն իրականացվում է շուրջօրյա, իսկ մարզերում՝ ոչ»։ Ինչ վերաբերում է ընդհանուր եթերաժամանակում գովազդի չափի պահպանմանը, ապա, ըստ բանախոսի, «Գովազդի մասին» նոր օրենքի ընդունումից հետո խախտումները նվազել են, քանի որ թույլատրելի սահմանը 10 րոպեից հասել է 14-ի։ «Մեր սուբյեկտիվ կարծիքով «Հ1»-ում ամեն ինչ անում են այս շեմը չհատելու համար, քանի որ գրանցվում են գովազդային բլոկեր 13.57, 13.40 րոպե տևողությամբ, սակայն այնուամենայնիվ, փրայմ-թայմի ժամանակ խախտումներ լինում են։ Խոսվեց նաև հնարավոր քողարկված գովազդի մասին, երբ որևէ սերիալի կամ հաղորդման ժամանակ ցուցադրվում է որևէ ապրանքանիշ կամ ռեստորանի լոգո. «Օրենքը ոչ մի կերպ սա չի կանոնակարգում, և այնպիսի դեպքեր են գրանցվել, որ մեկ ժամում ստացվել է 20 րոպե գովազդ։ Ինչպե՞ս սա կանոնակարգենք։ Ո՞վ պետք է վերահսկի» Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել |