Սերգեյ Սարկիսովի նվիրաբերած 3 մլն դոլարով Ստեփանակերտում դպրոց կվերակառուցվի23 դեկտեմբերի 2011 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի գյուղատնտեսության, կրթության և զբոսաշրջության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Մոսկվայում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի ընթացքում հայ գործարարները հանգանակեցին ավելի քան 18 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում Սերգեյ Սարկիսովի հանգանակությունը կազմեց 3 միլիոն ԱՄՆ դոլար: Սերգեյ Սարկիսովի կատարած հանգանակությունն ամբողջովին կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը: Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր բարեգործական ճաշկերույթ, որին ներկա են գտնվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, «ՌԵՍՈ Խմբի» խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը և շուրջ 70 հայազգի այլ գործարարներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |