Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը![]() 23 դեկտեմբերի 2011 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մանյա Հենրիյեթ Ահրենսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է տիկին Ահրենսին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում UNICEF հետ համագործակցությունը և վերջինիս գործունեությունը՝ ուղղված մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծմանը»- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել երկկողմ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր: Կառավարությունից հայտնում են, որ Մանյա Հենրիյեթ Ահրենսն ասել է՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակը կշարունակի աշխատանքները մեր երկրի հետ համագործակցության ամրապնդման և հիմնադրամի առաքելության և նպատակների իրականացման համար: Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես մեր երկրում խնամատար ընտանիքի համակարգի ներդրումը՝ նշելով, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրները գտնվում են նաև կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |