Մահմուդ Ահմադինեժադ. Ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի և Իրանի միջև քարտեզը փոփոխի![]() PanARMENIAN.Net - «Անչափ ուրախ եմ, որ Ամանորի և Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդի նախաշեմին ես գտնվում եմ Հայաստանում և եկել եմ իմ բարեկամների հետ հանդիպման»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ: Իր խոսքում ԻԻՀ նախագահը իր անկեղծ շնորհավորանքներն է հղել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին, հույս հայտնելով, որ այս գալիք տարին կլինի առաջադեմ տարի բոլոր բնագավառներում և հարուստ տարի՝ բոլոր երկրների և ժողովուրդների համար, այդ թվում՝ նաև Հայաստանի: «Ինչպես Դուք նշեցիք, երկու երկրների հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են: Պատմության ընթացքում մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ և այսօր դրանք պահպանվում են: Հատկապես Հայաստանի անկախացումից ի վեր այդ հարաբերություններն ամեն օր ընդլայնվել են և այսօր էլ շարունակում են ընդլայնվել- նշել է Ահմադինեժադը: Ըստ նրա, բացի այն, որ երկու ժողովուրդները ունենք բարիդրացիական հարաբերություններ, որոնք շատ մեծ ու կարևոր գործոն են, նաև նույն մշակույթի կրողներն են: «Արդարությունը, մարդկայնությունը, բարեկամությունն այն արժեքներն են, որ երկու բարեկամ ժողովուրդների միջև գոյություն ունեն: Երկու ժողովուրդների ավանդույթները և սովորույթներն իրենց հերթին ցույց են տալիս փոխադարձ մտերմությունը: Մենք` երկու կողմերն էլ, բարեկամությունն ընդլայնելու կողմնակիցներն ենք և անհանգստացած ենք օտար ներխուժումից տարածաշրջան: Մենք, բարեբախտաբար, այսօր հարաբերությունների ընդլայնման ականատեսն ենք: Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար»,- ընդծել է Իրանի ղեկավարը: «Պարոն նախագահի հետ շատ լավ բանակցություններ ունեցանք: Ես ասացի, որ ոչ մեկն աշխարհում չկա, որպեսզի կարողանա Հայաստանի և Իրանի միջև քարտեզը փոփոխի: Մենք հարևան և բարեկամ ենք և պետք է միմյանց հետ կողք-կողքի ապրենք ու մեր աշխատանքներն առաջ տանենք: Մենք հարաբերությունների զարգացման համար սահմանափակումներ չունենք: Տարբեր նախագծերի հետ կապված շատ լավ քննարկումներ, բանակցություններ ունեցանք՝ Արաքսի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ: Ինչպես նաև ուսումնասիրեցինք, թե ինչ կարելի է անել առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ հող նախապատրաստելու համար և համադրելու այն բոլոր մաքսային և այլ լրացուցիչ աշխատանքները, որպեսզի աճեն առևտրաշրջանառության ծավալները»,- ասել է Ահմադինեժադը: Նա նշել է, որ բանակցություններիր շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մի քանի այլ խնդիրների: «Բարեբախտաբար, մեր տեսակետները՝ տարածաշրջանի խնդիրների հետ կապված, շատ մոտ են և նման: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի ծրագրերի իրագործման նպատակով երկու երկրների համապատասխան պաշտոնատար անձանց միջև հնարավորինս արագ հանդիպումներ կազմակերպվեն»,- ամփոփել է իր խոսքը Ահմադինեժադը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահին ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |