Երևանում մեկնարկել է շախմատիստ Հակոբ Մոկացյանի 90-ամյակին նվիրված մրցաշարը23 դեկտեմբերի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց հայտնի շախմատիստ Հակոբ Մոկացյանի 90-ամյակին նվիրված մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են պատանիներ և վետերաններ: Նրանք մրցում են արագ շախմատում, յուրաքանչյուրը երկուական պարտիա է խաղալու սպիտակ և սև խաղաքարերով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասել է, որ Մոկացյանը հսկայական ավանդ ունի հայկական շախմատի զարգացման գործում: «Ես նրա սանն եմ և շատ բան եմ սովորել նրանից: Մոկացյանը 1960-ականներին բացեց առաջին մասնագիտացված շախմատի դպրոցը, ինչը նպաստեց այս մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Եվ այսօր մրցում են նրա սաներն ու պատանի շախմատիստները, որոնք այժմ սովորում են շախմատի դպրոցում»,-ասել է Լպուտյանը: Հակոբ Մոկացյանը մասնակցել է Հայաստանի 19 առաջնությունների, երկու անգամ դարձել է արծաթե մրցանակակիր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |