Google+ նոյեմբերին այցելելն է 66,7 միլիոն մարդ![]() 23 դեկտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Google+ սոցիալական ցանցի այցելուների թիվը նոյեմբեր ամսվա տվյալներով կազմել է 66,7 միլիոն։ Այս թիվը 2 միլիոնով աճ է համեմատած հոկտեմբերի հետ։ Այս մասին գրում է TechCrunch-ը, հղում տալով ComScore վիճակագրական ծառայությանը։ ComScore-ի տվյալները ցույց են տալիս, որ Google+ լսարանը շարունակում է աճել, սակայն պետք է նշել, որ աճի տեմպերը դանդաղ են ընթանում՝ համեմատած ստեղծման առաջին մի քանի ամիսների հետ։ Չնայած այս ամենին, այցելությունների քանակով այն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը Facebook-ից, Twitter-ից և LinkedIn-ից հետո, ըստ ComScore-ի։ Facebook այցելողների թիվը կազմել է 793 միլիոն, իսկ Twitter-ինը և LinkedIn-ինը՝ համապատասխանաբար 167,9 և 94,8 միլիոն։ Հիշենք, որ 2011-ի հոկտեմբերին Google-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը նշել էր, որ սոցիալական ցանցի օգտագործողների թիվն անցել է 40 միլիոնը։ Պետք է նշել, որ առաջին 20 միլիոնին Google+-ը 43 անգամ ավելի արագ է հասել, քան երբևէ Twitter-ը կամ Facebook-ը։ Google+ գործարկվել է 2011-ին հունիսի վերջում որպես այլընտրանքային սոցիալական ցանց։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |