ՀՀ նախագահ. Մենք մտադիր ենք կրկնապատկել, եռապատկել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը

ՀՀ նախագահ. Մենք մտադիր ենք կրկնապատկել, եռապատկել Իրանի հետ ապրանքաշրջանառությունը

PanARMENIAN.Net - «Ցանկանում եմ մեկ անգամ ևս սիրով ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ այս այցելությունն է՛լ ավելի կխթանի մեր բարեկամական հարաբերությունները»,-այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահՄահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Իրանի ղեկավարի այցը Հայաստան: Նա ընդգծել է.«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարևոր նախագծեր և նախանշել ենք նորերը»,-հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է լավ մակարդակում, ունի լավ տնտեսական հենք և չնայած միջազգային խնդիրներին, այնուամենայնիվ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են:

«Մենք պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, թե որքան լավ է, որ մեր առևտրաշրջանառությունն աճում է և մեր հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն: Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարևան, կողք-կողքի ապրող ժողովուրդների և պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարևոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք և եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել և, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել: Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակաշրջան հետո, մենք կարողանալու ենք խոսել, որ այս ոլորտում արդեն ունենք ձեռքբերումներ»,- ամփոփել է նախագահը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---