Շվեյցարիան սառեցրել է Սիրիայի նախագահի հաշիվները23 դեկտեմբերի 2011 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները սառեցրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և բարձրաստիճան սիրիացի պաշտոնյաների` 53 մլն դոլարի բանկային հաշիվները, հաղորդել է կառավարության մամլո քարտուղարը: Ընդհանուր առմամբ սառեցվել են 12 ընկերությունների և 54 ֆիզիկական անձանց` ներառյալ Սիրիայի նախագահի, գլխավոր հրամանատար Մահեր Ասադի, ինչպես նաև երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմ աշ-Շաարի ակտիվները, գրում է gazeta.ru-ն: Մայիսին Շվեյցարիայի իշխանությունները նոր պատժամիջոցներ ներմուծեցին Սիրիայի հանդեպ, որպեսզի ուժեղացնեն ճնշումը սիրիական ղեկավարության վրա, որը մի քանի ամիս շարունակ չի կարողանում կարգավորել հակամարտությունը երկրում: Սիրիայում վերջին 9 ամսվա ընթացքում չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 5 հազարի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |