ՔԱՆ-ում քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման խնդիրները23 դեկտեմբերի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնության» (ՔԱՆ) դահլիճում տեղի է ունեցել հանրային քննարկում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի շահագործման աղետալի հետևանքների, Քաջարանի և հարակից գյուղերի ճակատագրի վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան «Իկոմոս» կազմակերպության անդամ Գագիկ Սուխուդյանն անդրադարձել է պոչամբարների տեղադրման արդյունքում առաջացած բնապահպանական աղետի խնդրին: Նա նշել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքերի խնդրից բացի, առկա են բազմաթիվ այլ հանքերի, օրինակ` Թեղուտի խնդիրը, որոնք կարիք ունեն քաղաքացիական հասարակության ավելի մեծ ուշադրության: Նա նաև անընդունելի է որակել հանրային գերակա շահի կիրառումն ընդդեմ հանրության: «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է «Հանրային գերակա շահ» ֆիլմը, որում տեսագրված էին Սյունիքի մարզի Քաջարան և այլ գյուղերի բնակիչների մտահոգությունները խնդրո առարկայի կապակցությամբ, նրանց բացասական դիրքորոշումն իրենց համայնքներին պատկանող հողերի օտարման վերաբերյալ, նաև փաստագրված էր աշխարհի ամենահարուստ մոլիբդենային հանքի շուրջ ապրող բնակչության ծայրահեղ վատ սոցիալական վիճակը: Քննարկման ավարտին ընթերցվել է հետևյալ բովանդակությամբ մի պահանջագիր. «Անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28 N 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի օտարման վերաբերյալ: Անհապաղ դադարեցնել նշված գյուղերի բնակիչների նկատմամբ ճնշում գործադրելու փորձերը»: Պահանջագրի տակ ստորագրել են հանրային քննարկման 60 մասնակիցներ: Քննարկման մասնակիցները նաև որոշել են հետագա քայլերն ու անելիքները` համապետական ստորագրահավաքի նախաձեռնում վերջին տարիներին բաց եղանակով շահագործման հանձնված հանքերի օգտագործման դեմ, բողոքի ակցիաներ կառավարության շենքի առջև, ստորագրահավաք Սյունիքի մարզի 6 գյուղերում, իրավական գործողություններ, այդ թվում դատական ճանապարհով կառավարության որոշումների բողոքարկում, նստացույց-ճամբար Թեղուտում և այլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ |