ԻԻՀ նախագահն անհրաժեշտ է համարում երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացումը

ԻԻՀ  նախագահն անհրաժեշտ է համարում երկու երկրների միջխորհրդարանական կապերի ակտիվացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով ԻԻՀ նախագահի և նրա ղեկավարած պատվիրակությանը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները մշտապես զարգացել են: Երկու երկրների միջև իրագործվել են մի շարք արդյունավետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` ակնկալվում է, որ նախատեսվող ծրագրերը նույնպես հաջողությամբ կիրագործվեն: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվել է էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում նախագծերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԻԻՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա հարաբերություններն ու համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները կաջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը:

ԻԻՀ նախագահն անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում: Հանդիպման վերջում Իրանի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---