Տիգրան Սարգսյան. Մեր նպատակն է ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը23 դեկտեմբերի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, ՀՊՄՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր վարել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը: ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդես է եկել 2011 թվականին համալսարանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ, որոնք խորհուրդը գնահատել է բավարար: Անցնելով օրակարգային հարցերին` խորհուրդը հաստատել է մինչ 2015 թվականը ՀՊՄՀ-ի գործունեության ռազմավարական ծրագիրը և բուհի 2012 թվականի բյուջեն: Վարչապետ Սարգսյանը կարևորել է այն, որ բուհի զարգացման ծրագիրը թիրախավորված է: «Մեր նպատակն է մինչ 2020 թվականը ՀՊՄՀ-ն դարձնել հայաստանյան լավագույն համալսարաններից մեկը: Այդ նպատակին հասնելու նախապայման պետք է համարենք այն, որ մանկավարժական համալսարանն անցնի միջազգային հավաստագրում` համագործակցելով նաև եվրոպական և ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է, որպեսզի մշակվեն նաև կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր, կառուցվի հստակ ծրագրային բյուջե, որտեղից էլ կֆինանսավորվեն բուհի զարգացմանն ուղղված միջոցառումները: Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ՀՊՄՀ-ի պաշտոնական նոր կայքը, որով հասարակությանը կտրամադրվի ամբողջական տեղեկատվություն համալսարանի մասին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |