Յուրա Մովսիսյան. Ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան![]() ![]() PanARMENIAN.Net - «Իմ ամենասիրելի օրը դեկտեմբերի 25-ն է: Այդ օրը մեր ընտանիքում կրկնակի տոն է` իմ որդու և կնոջ ծննդյան օրն է, և այդ օրվանից ինձ համար սկսվում են ամանորյա տոները: Ինչպես և միշտ, այս տարի Նոր տարին դիմավորելու եմ ընտանիքիս հետ ԱՄՆ-ում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ֆուտբոլիստի խոսքով` Ամանորին միշտ ավելի լավի հույս ունես, և ամեն ինչ անցյալ տարում է մնում. «Իհարկե, ես հավատում եմ Ձմեռ Պապին, բայց դեռ չեմ հանդիպել նրան: Մանկության տարիներին ես միշտ նվերներ էի սպասում նրանից, իսկ հիմա ես ինքս եմ սիրում նվերներ տալ: Տարվա ընթացքում իմ բոլոր մտերիմներին տարբեր նվերներ եմ տալիս»: Մովսիսյանը հույս ունի, որ 2012 թվականն ավելի հաջող կլինի, և Հայաստանի հավաքականը ավելի շատ հաղթանակներ կտոնի: «Շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ և մաղթում եմ առողջություն, հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և' մեր հավաքականին, և' բոլոր հայերին»,- հավելել է ֆուտբոլիստը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |