Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է Վրաստանի համար ըստ ազգային անվտանգության նոր հայեցակարգի![]() 24 դեկտեմբերի 2011 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը գլխավոր սպառնալիքն է Վրաստանի համար ըստ ազգային անվտանգության նոր հայեցակարգի, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է «վերածել Վրաստանը չկայացած պետության», խոչընդոտներ ստեղծել նրա եվրոպական և եվրաատլանտյան ընտրության ճանապարհին և « բռնի կերպով վերադարձնել Վրաստանը ռուսական ուղեծիր»: Ինչպես նշում է «Գազետա.ռու»-ն, նոր հայեցակարգը պետք է փոխարինի 2005թ. հուլիսին ընդունված փաստաթուղթը, որտեղ հիմնական փոփոխությունները կապված են Ռուսաստանի հետ: Որպես գլխավոր սպառնալինքեր նշված են «Վրաստանի տարածքի օկուպացիան Ռուսաստանի կողմից», «նոր ագրեսիայի վտանգը ՌԴ կողմից» և «Ռուսաստանի կողմից կազմակերպված ահաբեկչական ակտերը գրավյալ տարածքներից»: «Վրաստանի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները» հայեցակարգում արտացոլված են Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ասվում է, որ Վրաստանը ցանկանում է «բարիդրացիական և հավասար հարաբերություններ ունենալ» ՌԴ հետ, սակայն, «դա տեղի չի ունենան, եթե ՌԴ-ն չհարգի Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չվերացնի օկուպացիան»: Ըստ այդ փաստաթղթի, երկրի ռազմավարական գործընկերներ են համարվում Ադրբեջանն ու ԱՄՆ-ն: Վրաստանի մերձավոր գործընկեր է համարվել նաև Թուրքիան, մասնավորապես, ռազմական անվտանգության ոլորտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |