Միխայիլ Պրոխորովը, Միխայիլ Գորբաչովն ու Գարրի Կասպարովը ելույթ կունենան Մոսկվայում կայանալիք հանրահավաքում24 դեկտեմբերի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահության թեկնածու, միլիարդեր Միխայիլ Պրոխորովը որոշել է մասնակցել ռուսական ընդդիմության այսօրվա հանրահավաքին Սախարովի պողոտայում: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ռու-ն, Պրոխորովի ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկությունը: Ավելի վաղ միլիարդերն անորոշ էր խոսում հանրահավաքին մասնակցելու հեռանկարի մասին: Պրոխորովից բացի հանրահավաքին կմասնակցեն մի շարք հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, այդ թվում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարիի Կասպարովը, գրող Բորիս Ակունինը, հեռուստահաղորդավար Լեոնիդ Պարֆյոնովը, դերասաններ Լիա Ախեջակովան, Օլեգ Բասիլաշվիլին, Միխայիլ Եֆրեմովն ու Չուլպան Խամատովան և այլոք: Այսօր Մոսկվայի Սախարովի հրապարակում տեղի կունենա ի պաշտպանություն ազնիվ ընտրությունների արտոնված հանրահավաքը: Այն կդառնա Բոլոտնայա հրապարակի բազմահազարանոց ակցիայի շարունակությունը: Շուրջ 40 հազար մարդ սոցցանցերում հաստատել է իր մասնակցությունը հանրահավաքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |