Տասնյակ ռուսական քաղաքներում տեղի կունենան բողոքի հանրահավաքներ ընդդեմ ընտրությունների արդյունքների24 դեկտեմբերի 2011 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը տասնյակ ռուսական քաղաքներում տեղի կունենան բողոքի հանրահավաքներ ընդդեմ Պետդումայի ընտրությունների արդյունքների՝ պահանջելով չեղյալ հայտարարել դրանք: Ամենամեծ հանրահավաքը կսկսվի Մոսկվայում Սախարովի հրապարակում ժամը 2-ին: Իշխանություններն արտոնել են շուրջ 50 000 մարդկանց մասնակցությամբ հավաքը: Facebook-ում հանրահավաքին իրենց մասնակցությունն է հաստատել մոտ 47 000 մարդ: Եվս 9 500 հայտնել է, որ իրենց մասնակցությունը հավանական է: Մինչդեռ, Վլադիվոստոկում ակցիան արդեն ավարտվել է: Ըստ կազմակերպիչների, հավաքին մասնակցել է 150 մարդ, ըստ ոստիկանության տվյալների՝ 30: Սախարովի հրապարակում կայանալիք հանրահավաքին կմասնակցեն ՌԴ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև ՀԿ-ներ և քաղաքական հոսանքներին չհարող մարդիկ: Բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը 15 օր անցկացրեց մեկուսարանում, դարձավ երկու կողմերի միջև երկխոսությունն ապահովող գլխավոր անձը: Հենց նրա անունն էր գլխավորում այն մարդկանց ցուցակը, որոնց ինտերնետ օգտատերերի մեծ մասը կցանկանար խոսք տալ դեկտեմբերի 24-ի հանրահավաքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |