Ռոլան Կոբիա. ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահին ԵՄ ներկայացուցչով փոխարինելու մտադրություն դեռևս չկա24 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ն սատարում է հակամարտության կարգավորման միակ ձևաչափի ջանքերին, որն ընդունելի է Ադրբեջանի ու Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան: Ըստ նրա, ԵՄ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: «Քանի որ Եվրամիությունը ցանկանում է կոնկրետ նվաճումների վկան դառնալ, ԵՄ-ն փորձում է նոր ուղիներ գտնել լրացնելու և աջակցելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Դրա վառ ապացույցն է արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի պաշտոնում Ֆիլիպ Լեֆորտի նշանակումը: Նրա մանդատը ներառում է նաև հակամարտությունների կարգավորումը տարածաշրջանում և աջակցությունն առկա մեխանիզմներին»,-ասել է նա: «Մենք պատրաստ ենք աջակցել պատերազմից տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը այն բանից հետո, երբ խաղաղ համաձայնագիր կկնքվի»,-ասել է Ռոլան Կոբիան: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլում մտադրություն չկա փոխարինելու ֆրանսիացի համանախագահին ԵՄ ներկայացուցիչով: Հարկավոր է կենտրոնանալ այդ հակամարտության լուծումը գտնելու վրա, ոչ թե կանգ առնել, ժամանակ կորցնելով ՄԽ ձևաչափի փոփոխման վրա»,-ասել է Կոբիան, հայտնում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |