Տնտեսագետ. Իրավիճակն Իրանում լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի էկոնոմիկայի համար

Տնտեսագետ. Իրավիճակն Իրանում լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի էկոնոմիկայի համար

PanARMENIAN.Net - 2012թ. դեպի Հայաստան փախստականների հոսք կսկսվի, այդ թվում հայ ընտանիքների, գտնում է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Ես չեմ բացառում, որ այդ միտումը կարող է ուժգնանանլ, սակայն, այդ գործընթացները դժվար է միանշանակ գնահատել: Ամեն դեպքում նման զարգացումներ տարածաշրջանում ցանկալի չեն, ոչ միայն Իրանի, այլ նաև Սիրիայի դեպքում»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին՝ մեկնաբանելով իրավիճակն Իրանում:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Թեհրանի միջուկային օբյեկտներին, եթե հետախուզությունը տվյալներ ստանա, որոնք կհաստատեն Իրանում միջուկային զենքի մշակման մասին տեղեկությունները:

Ըստ նրա, նման դիմակայությունը ցավագին է ընկալվում գործարար շրջանակներում, կան դեպքեր, երբ ամբողջ ընտանիքներ Իրանից Հայաստան են տեղափոխվում:

Ինչպես նշել է տնտեսագետը, Հայաստանի էկոնոմիկայի համար իրավիճակը տարածաշրջանում և զանգվածային հոսքերի տեղափոխումը կարող է բացասական բնույթ ունենալ՝ դառնալով լրացուցիչ բեռ: «Մյուս կողմից, պարսիկ գործարարների ժամանումը նոր խթան կհանդիսանա տնտեսական մրցակցության ու աճի համար»,-ասել է Թաթուլ Մանասերյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---