Թուրքագետ. Ցեղասպանության մասին օրինագիծը պատասխան է Թուրքիայի չկատարված խոստումներին![]() 24 դեկտեմբերի 2011 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը Հայաստանի գծով Թուրքիայի քաղաքականության ձախողումն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ նրա, օրինագծի ընդունումն անկասկած Հայաստանի հաղթանակն է, և դեռ շատ արձագանքներ կլինեն, «սակայն, պետք չէ մոռանալ, որ քաղաքականությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա»: Նա նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքական շահերը համընկնում են: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ փորձագետը նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունները ցույց տվեցին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրությունից, իսկ «այժմյան թուրքական քաղաքականությունը ցույց տվեց, որ Անկարան մտադիր չէ կատարել խոստումն ու կարգավորել հարաբերություններն Երևանի հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան ցույց տվեց Թուրքիային, որ պարտավորությունները չկատարելու դեպքում նա արժանի պատասխան կստանա: Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը ընդունվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան հետ է կանչել դեսպանին Փարիզից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |