Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև անցնում է բողոքի թատերականացված ակցիա![]() 24 դեկտեմբերի 2011 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ռուաստանի դեսպանատան առջև ի նշան համերաշխության ռուսական ընդդիմության հետ, որն այսօր հանրահավաքի է դուրս եկել Մոսկվայում «Հանուն ազատ ընտրությունների կարգախոսով», անցնում է բողոքի թատերականացված ակցիա: Ակտիվիստներից մեկը, Հայաստանի քաղաքացի Անտոն Իշչենկոն հայտարարել է լրագրողներին, որ այդ ակցիայով նրանք ցանկանում են ցույց տալ, թե ինչպես են անցնում ընտրությունները Ռուսաստանում ու Հայաստանում, և պահանջել ազնիվ ու արդար ընտրություններ: Մոտ 10 ակտիվիստներ մասնակցում են դեսպանատան առջև կազմակերպված թատերականացված ընտրություններին: Երկու աղբարկղ է դրվել Հայաստանի ու Ռուսաստանի զինանշաններով, որոնք օգտագործվում են որպես քվեատուփ: Ռուսաստանյան ընդդիմության «Հանուն ազնիվ ընտրությունների» հանրահավաքը սկսվել է շաբաթ օրը 14:00-ին Մոսկվայի Սախարովի պողոտայում: Ակցիան համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: Հայտագրված է շուջ 50 հազար մարդու մասնակցություն: Ակցիայի մասնակիցները բողոքում են ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ, որոնք կայացել են դեկտեմբերի 4-ին ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |