Կարեն Զադոյանը վերընտրվեց հայ-կազակական միավորման գլխավոր ատաման24 դեկտեմբերի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Կարեն Զադոյանը վերընտրվեց «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» գլխավոր ատաման: Ատամանի ընտրությունները տեղի են ունեցել այսօր` դեկտեմբերի 24-ին միավորման համաժողովի ընթացքում: Նա եղել է միակ թեկնածուն: Ընտրությունն անցավ բաց քվեարկությամբ, բոլորը կողմ քվեարկեցին: Զադոյանը գլխավորում է միավորումը հենց հիմնադրման պահից` 1999 թ-ից: Համագումարին ներկա էին ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ: «Բարեկամության եւ համագործակցության միջազգային հայ-կազակական միավորումը» (ԲՀ ՄՀԿՄ) ոչ պետական, ինքնավար եւ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որը եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում: Բարի կամքի անդամության հիման վրա ստեղծված այս կազմակերպությունը, օգտագործելով ազգային դիվանագիտության հնարավորությունները, ձգտում է ծառայել բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության, մերձավոր եւ հեռավոր արտասահմանի կազակության հետ կապերի ամրապնդման, բազմակողմանի համագործակցության զարգացման գործին: Ներկայումս ԲՀ ՄՀԿՄ-ին 5 հազար հոգի է անդամակցում, այդ թվում` ՀՀ քաղաքացի ավելի քան 4000 տոհմական կազակներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |